Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Կամբոջայում հովիվները X դարի անհայտ տաճար են հայտնաբերել

Կամբոջայում հովիվները X դարի անհայտ տաճար են հայտնաբերել
22.06.2015 | 14:48

Կենտրոնական Կամբոջայի Կամպոնգ Չամ նահանգում հովիվները հայտնաբերել են Անգկորյան ժամանակաշրջանի՝ գիտությանն անհայտ հին հինդուիստական տաճար, որը թվագրվում է մ. թ. 10-րդ դարով՝ հայտնում է Phnom Penh Post թերթը: Գյուղացի տղաները կովերին տարել են արածեցնելու և բլրի լանջին հին արձանների և փորագրված քարե սալերի մասեր են գտել: Նրանք գտածոների մասին հայտնել են ոստիկանությանը և մշակույթի և արվեստների նահանգային դեպարտամենտին: Նահանգի մշակույթի դեպարտամենտի մասնագետը պարզել է, որ հայտնաբերված քարե մասնիկները տաճարների դարպասների մասեր են: «Բլուրը վաղուց է հայտնի, բայց երբեք չենք ենթադրել, որ հին տաճար է թաքցնում: Մենք ծրագրում ենք մոտ ժամանակներս մասշտաբային հնագիտական ուսումնասիրության հարց բարձրացնել»,- թերթին ասել է Կամպոնգ Չամ նահանգի մշակույթի և արվեստների դեպարտամենտի տնօրեն Սոկ Թհոուկը: «Բլրի լանջին հայտնաբերված բեկորները պատկանում են քարի փորագրության ոճին, որը կիրառվել է վաղ Անգկորյան ժամանակաշրջանում»,- նշել է Թհոուկը: Պատկերների ոճով հաջողվել է պարզել, որ գտածոները, ամենայն հավանականությամբ, X դարի են, հայտնում է թերթը: Հարյուրամյակներ գետնի տակ եղած արվեստի գործերը երևան են եկել ուժեղ անձրևների և միկրոսողանքի հետևանքով:

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ